Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ցելուլիտը հղիության ժամանակ. morevmankan.am

Ցելուլիտը հղիության ժամանակ. morevmankan.am

Ցելուլիտի աճի առկայությունը հղիության ժամանակ ֆիզիոլոգիական վիճակ է այդ շրջանի համար, քանի որ քաշի ավելացումը նորմալ է հղիության ընթացքում: Ճարպի կուտակումը հատկապես նկատվում է ազդրերի և նստատեղի շրջանում, որտեղ էլ կարող է արտահայտվել ցելուլիտը:

Սակայն կանխարգելիչ միջամտությունները` մասնագետի հսկողությամբ, կարող են նպաստել ցելուլիտի վերացմանը:

Պատճառները

  • Քաշի արագ ավելացում,
  • ֆիզիկական ակտիվության նվազում, երբ թուլանում է մկանային տոնուսը,
  • հորմոնալ ֆոնի փոփոխություն, արյան շրջանառության խանգարում,
  • սննդի փոփոխություն և դրա պահանջի ավելացում,
  • նյութափոխանակության խանգարում, այտուցների առաջացում, որը ևս կարող է մաշկի ձգվածություն առաջացնել,
  • վիտամինների և հանքային նյութերի պակաս:


Ցելուլիտի առկայությունը հեշտ է պարզել՝ երկու մատներով սեղմելով ազդրի մաշկը. եթե այն մնում է հարթ, ապա ամեն ինչ նորմալ է, իսկ եթե մաշկին առաջանում են մանր բլթեր, անհրաժեշտ է ցելուլիտի կանխարգելման համար միջոցներ ձեռնարկել:

Սակայն ցելուլիտի առկայությունը պետք է անհանգստության պատճառ չդառնա: Երբ երեխան լույս աշխարհ գա՝ հորմոնները կկարգավորվեն և ամեն ինչ կվերադառնա նորմայի:

Եվ, այնուամենայնիվ, հղի կնոջ կյանքի որակի փոխվելն արդեն պահանջում է առողջության պահպանման համար որոշ ուշադրություն, դա վերաբերում է նաև ցելուլիտի առաջացմանը:

Ցելուլիտի դեմ կարելի է պայքարել հետևյալ միջոցներով.

  • թեթև ֆիզիկական վարժություններ. քայլք, յոգա, որոնք կօգնեն օրգանիզմին՝ հագենալ թթվածնով,
  • ինքնամերսում. շոյում, մերսում, հարվածում մաշկին 3-5 րոպե. շարժումների ուղղությունը պետք է լինի ներքևից վերև, որի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել բնական քսուքներ,
  • ճիշտ սնունդ. հղիներին արգելվում է հետևել սննդակարգերի, բայց պետք է հետևել օգտակար մթերքներով սնվելուն,
  • անհրաժեշտ է հագնել հարմար հագուստ և կոշիկներ:


Կանխարգելումը

Հղիության հենց սկզբից պետք է սկսել ցելուլիտի կանխարգելումը: Ամենակարևորը սնունդն է, որի մեջ անհրաժեշտ է ներառել բուսայուղեր, ձկան յուղ, խաշած միս, ձուկ, շիլաներ, կանաչեղեն, կաղամբ, մրգեր:

Շաբաթական երկու անգամ ծովի աղով լոգանքները մաշկը տոնուսի մեջ կպահեն:  Լողը նույնպես առողջարար ազդեցությունն ունի:

Հակացուցումները

Հղիության ընթացքում ցելուլիտի դեմ օգտագործվող միջոցների որոշ հակացուցումներ կան.

  • ցելուլիտի գործիքային էլեկտրաբուժումը և հիդրոմերսումը,
  • հակացելուլիտային սպիտակեղենը,
  • հակացելուլիտային կոսմետիկ-հարդարանքի միջոցները, որոնք կարող են քիմիական նյութեր պարունակել,
  • տաք փաթաթումները, ուժեղացնելով արյան շրջանառությունը, կարող են բարդությունների պատճառ դառնալ,
  • եթերայուղերն ազդում են պտղի վրա և կարող են բացասական ազդեցություն ունենալ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ